Նեթանյահու. Լիբանանի հետ համաձայնագիրը Հեզբոլլահին հանձնվելու պայմանավորվածություն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i185760-Նեթանյահու._Լիբանանի_հետ_համաձայնագիրը_Հեզբոլլահին_հանձնվելու_պայմանավորվածություն_է
Սիոնիստական ​​ռեժիմի ընդդիմության ղեկավարը Լիբանանի հետ ծովային սահմանների սահմանազատման համաձայնությունը համարել է լիակատար զիջում Հեզբոլլահին։
(last modified 2026-05-05T07:42:44+00:00 )
Նոյեմբեր 01, 2022 08:53 Asia/Tehran
  • Նեթանյահու. Լիբանանի հետ համաձայնագիրը Հեզբոլլահին հանձնվելու պայմանավորվածություն է

Սիոնիստական ​​ռեժիմի ընդդիմության ղեկավարը Լիբանանի հետ ծովային սահմանների սահմանազատման համաձայնությունը համարել է լիակատար զիջում Հեզբոլլահին։

Al-Alam լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ նախկին վարչապետ և Սիոնիստական ​​ռեժիմի ընդդիմության ներկայիս ղեկավար Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրն ասել է .«Վարչապետ Յաիր Լապիդը և պատերազմի նախարար Բեննի Գանցը երբեք չեն ձգտել գազ արդյունահանել ծովի խորքից, և այդ իսկ պատճառով նրանք ստորագրել են այս պայմանագիրը, որը նշանակում է հանձնվել Հեզբոլլահին»։

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Ղասեմը Լիբանանի և օկուպացված Պաղեստինի միջև ծովային սահմանի համաձայնագրի ձևավորումը համարել է «ազգային ձեռքբերում» և հայտարարել.«Եթե կառավարությունը չկանգներ դիմադրության կողքին և դիմադրությունը կառավարության կողքին, մենք երբեք չէինք կարողանա նման կարևոր արդյունքի հասնել»: