Նեթանյահու. Լիբանանի հետ համաձայնագիրը Հեզբոլլահին հանձնվելու պայմանավորվածություն է
Սիոնիստական ռեժիմի ընդդիմության ղեկավարը Լիբանանի հետ ծովային սահմանների սահմանազատման համաձայնությունը համարել է լիակատար զիջում Հեզբոլլահին։
Al-Alam լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ նախկին վարչապետ և Սիոնիստական ռեժիմի ընդդիմության ներկայիս ղեկավար Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրն ասել է .«Վարչապետ Յաիր Լապիդը և պատերազմի նախարար Բեննի Գանցը երբեք չեն ձգտել գազ արդյունահանել ծովի խորքից, և այդ իսկ պատճառով նրանք ստորագրել են այս պայմանագիրը, որը նշանակում է հանձնվել Հեզբոլլահին»։
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Ղասեմը Լիբանանի և օկուպացված Պաղեստինի միջև ծովային սահմանի համաձայնագրի ձևավորումը համարել է «ազգային ձեռքբերում» և հայտարարել.«Եթե կառավարությունը չկանգներ դիմադրության կողքին և դիմադրությունը կառավարության կողքին, մենք երբեք չէինք կարողանա նման կարևոր արդյունքի հասնել»: