Թուրքական օդուժը հարձակվել է Հյուսիսային Իրաքի վրա
Նոյեմբեր 02, 2022 15:18 Asia/Tehran
Թուրքական ավիացիան հարձակվել է Իրաքի Դահուկ նահանգի վրա, որը գտնվում է երկրի հյուսիսում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Shafaq News տեղեկատվական պորտալը՝ հղում անելով տեղի անվտանգության ծառայության աղբյուրին։
Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են նահանգի հյուսիսում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցների դիրքերին։ Հնարավոր զոհերի մասին դեռևս չի հաղորդվում։
Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հրթիռակոծվել են Իրաքի տարածքները։
hararatnews.am/