Սիոնիստների կրակոցից սպանվել է մեկ պաղեստինցի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i185946-Սիոնիստների_կրակոցից_սպանվել_է_մեկ_պաղեստինցի
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է սիոնիստների կողմից գնդակահարված Պաղեստինի քաղաքացու նահատակության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2022 08:53 Asia/Tehran
  • Սիոնիստների կրակոցից սպանվել է մեկ պաղեստինցի

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է սիոնիստների կողմից գնդակահարված Պաղեստինի քաղաքացու նահատակության մասին։

Ըստ «Շահաբ» լրատվական գործակալության, Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ օկուպացված Ղադսի հյուսիս-արևմուտքում գտնվող Բեյթ Դաղու բնակավայրում հինգշաբթի օրը տեղի ունեցած բախումների ժամանակ Պաղեստինի 42-ամյա քաղաքացի  Դավուդ Մահմուդ Խալիլ Ռայան նահատակվել է սիոնիստների կրակոցից։

Հայտարարության մեջ ասված է, որ Դավուդ Մահմուդ Խալիլ Ռայան»վիրավորվելուց հետո տեղափոխվել է Ռամալլահի հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքների ծանրության պատճառով ի վերջո նահատակվել է։

Վերջին 24 ժամում նա սիոնիստ զինվորների կաղմից սպանված երկրորդ պաղեստինցին է: