Սիոնիստների կրակոցից սպանվել է մեկ պաղեստինցի
Նոյեմբեր 03, 2022 08:53 Asia/Tehran
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է սիոնիստների կողմից գնդակահարված Պաղեստինի քաղաքացու նահատակության մասին։
Ըստ «Շահաբ» լրատվական գործակալության, Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ օկուպացված Ղադսի հյուսիս-արևմուտքում գտնվող Բեյթ Դաղու բնակավայրում հինգշաբթի օրը տեղի ունեցած բախումների ժամանակ Պաղեստինի 42-ամյա քաղաքացի Դավուդ Մահմուդ Խալիլ Ռայան նահատակվել է սիոնիստների կրակոցից։
Հայտարարության մեջ ասված է, որ Դավուդ Մահմուդ Խալիլ Ռայան»վիրավորվելուց հետո տեղափոխվել է Ռամալլահի հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքների ծանրության պատճառով ի վերջո նահատակվել է։
Վերջին 24 ժամում նա սիոնիստ զինվորների կաղմից սպանված երկրորդ պաղեստինցին է: