Նախագահի ընտրությունը և կառավարության ձևավորումը Լիբանանի ճգնաժամից դուրս գալու ելքերն են
Լիբանանի ժամանակավոր վարչապետն ասել է, որ Լիբանանի տնտեսական ճգնաժամը կլուծվի միայն նախագահ ընտրելու և կառավարություն ձևավորվելու դեպքում։
«Ալ-Ահդ»-ի հաղորդման համաձայն՝ Լիբանանի ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միղաթին ասել է.«Լիբանանի տնտեսության դառն իրողությունը և ֆինանսական մեծ ճգնաժամը վկայում են միասնական ռազմավարության և նախագծի ստեղծման կարևորության մասին՝ կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու նպատակով»:
Միղաթին հայտարարել է.- «Մենք կարծում ենք, որ առանց Արժույթի միջազգային հիմնադրամի հետ վերջնական համաձայնագրի հաստատման, որը երաշխավորելու է արտարժութային եկամուտների հոսքը դեպի Լիբանան, տնտեսական և արժութային ճգնաժամից դուրս գալու ելք չկա»:
Նա հավելել է.-«Այսօր Լիբանանի բանկային հատվածը տառապում է ծանր ու վտանգավոր ճգնաժամի պատճառով»։
Միղաթին նշել է, որ ճգնաժամից դուրս գալու ելքերն են՝ նախագահի հնարավորինս արագ ընտրությունը, նոր կառավարության ձևավորումը և բարեփոխումների արագ իրականացումը: