Հալեպում պայթյունից վնասվել է հայկական ծերանոցի շենքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i18760-Հալեպում_պայթյունից_վնասվել_է_հայկական_ծերանոցի_շենքը
Երեկ ուշ գիշերին հրթիռարձակումներ են եղել Հալեպի խաղաղ բնակչության շրջանների ուղղությամբ, գրում է «Արևելքը»՝ նշելով, որ այս մասին տեղեկություն է ստացել Հալեպի իր աղբյուրից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2016 12:25 Asia/Tehran
  • Հալեպում պայթյունից վնասվել է հայկական ծերանոցի շենքը

Երեկ ուշ գիշերին հրթիռարձակումներ են եղել Հալեպի խաղաղ բնակչության շրջանների ուղղությամբ, գրում է «Արևելքը»՝ նշելով, որ այս մասին տեղեկություն է ստացել Հալեպի իր աղբյուրից:

Հրթիռներ են ընկել Հալեպի Սալահ Ալ Տին, Խալտիյէ և Նոր Գյուղի (Հայ Ալ Միտան) «Վէրժին Կիւլպէնկեան մայրանոցի» շրջակայքում, ուր հրկիզվել է ծերանոցի մոտ գտնվող բնակարանը և փլվել է մեկ հարկաբաժինը։

Վնասներ են կրել նաև ծերանոցի տնօրենի սենյակն ու խոհանոցը։ Մայրանոցում ապաստանած ծերերը վնասներ չեն կրել:

Աղբյուրը նշում է, որ քաղաքում տիրող պատերզմական ծանր իրադրության հետևանքով և Հալեպի հայ 3 կրոնապետերի հատուկ կարգադրությամբ տասնյակ մեծահասակներ փոխադրվել են «Կիւլպէնկեան մայրանոց», որտեղ նրանց տրամադրվել է հատուկ հարկաբաժին:

armradio.am

26/5/2016