Եվրամիությունը մտահոգություն է հայտնել սիոնիստների ոճրագործությունների կապակցությամբ
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի արեւմտյան ափին բռնությունների աճի կապակցությամբ, և հայտարարել, որ վերջին օրերին 10 պաղեստինցի է սպանվել։
Պաղեստինցիների դեմ իսրայելցի զինվորների և ավանաբնակների կողմից իրականացվող բռնությունների աճը մտահոգություն է առաջացրել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի մոտ:
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ջոզեֆ Բորելը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի արեւմտյան ափին բռնությունների մակարդակի աճի կապակցությամբ։
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը հավելել է, որ վերջին օրերին Հորդանան գետի արեւմտյան ափին տեղի ունեցածի վերաբերյալ պետք է հետաքննություն անցկացնել միջազգային օրենքների հիման վրա։
Ուրբաթ օրը, երբ իսրայելացի զավթիչ զինվորականը փորձել է ձերբակալել Ամմար Համդի Մոֆալեհին Նաբլոս քաղաքի Հաուարա բնակավայրում, հանդիպել է այդ պաղեստինցու դիմադրությանը և մի քանի գնդակ կրակելով նրա ուղղությամբ՝ դաժանորեն սպանել է այս պաղեստինցի երիտասարդին։