Իսրայելն ընդունում է, որ չի կարողանում դիմակայել Դիմադրության ուժերին
«Եդիոտ Ահարոնոթ» թերթը գրել է, որ Հորդանան գետի արևմտյան ափին ինթիֆադայի ալիքը ճնշելու հարցում բանակի ստորաբաժանումների ձախողման պատճառով, ռեժիմի Քնեսեթին նախագիծ է ներկայացվել՝ պահեստայիններին բանակ զորակոչելու և «աջակցման ստորաբաժանումներ» ձևավորելու վերաբերյալ:
Թերթը գրում է, որ ըստ այս նախագծի, ակնկալվում է հաջորդ տարվա սկզբում ձևավորել «պահեստոզորային ուժերի» 66 գումարտակ:
Այս պահին նման գումարտակների թիվը 25-ն է և դրանք կենտրոնացած են պաղեստինցիների դեմ ուղղված գործողություններ իրականացնելու վրա:
«Եդիոտ Ահարոնոթ»-ը գրում է, որ ըստ գործող օրենքի, պահեստազորայինները բանակ են զորակոչվում երեք տարին մեկ անգամ, սակայն ռեժիմը հատել է այդ սահմանը: Իսրայելի բանակում ձևավորվել է մոտ 50 «աջակցման գումարտակ», որոնց մեասը տեղակայված են Արևմտյան ափին՝ պաղեստինցիների դեմ պայքարելու նպատակով: