Բահրեյնցիներն այրել են Սիոնիստական ռեժիմի նախագահի լուսանկարը
(last modified Mon, 05 Dec 2022 05:31:40 GMT )
Դեկտեմբեր 05, 2022 09:01 Asia/Tehran

Բահրեյնցի ցուցարարներն այրել են Սիոնիստական ռեժիմի դրոշը և ռեժիմի ղեկավար Իսհակ Հերցոգի նկարը։

Կիրակի օրը, Իցհակ Հերցոգի՝ Մանամա ժամանելուն զուգահեռ, Բահրեյնի տարբեր շրջաններում անցկացված բողոքի ցույցերի մասնակիցներն այրել են ռեժիմի դրոշն ու  Հերցոգի նկարը:
Վերջին օրերին Բահրեյնում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները դատապարտում են Սիոնիստական ռեժիմի նախագահի այցն իրենց երկիր և ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը: 
Չնայած աոստիկանության և բանակի ձեռնարկած անվտանգության միջոցառումներին, բահրեյնցիները շարունակել են Սիոնիստական ռեժիմի ղեկավարի՝ այդ երկիր կատարած այցի դեմ բողոքի ցույցերը և վանկարկել այցը դատապարտող կարգախոսներ։ Նրանք կրել են Բահրեյնի և Պաղեստինի դրոշները: 
Իցհակ Հերցոգը Բահրեյն է մեկնել այդ երկրի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի հրավերով: