Բահրեյնցիներն այրել են Սիոնիստական ռեժիմի նախագահի լուսանկարը
Բահրեյնցի ցուցարարներն այրել են Սիոնիստական ռեժիմի դրոշը և ռեժիմի ղեկավար Իսհակ Հերցոգի նկարը։
Կիրակի օրը, Իցհակ Հերցոգի՝ Մանամա ժամանելուն զուգահեռ, Բահրեյնի տարբեր շրջաններում անցկացված բողոքի ցույցերի մասնակիցներն այրել են ռեժիմի դրոշն ու Հերցոգի նկարը:
Վերջին օրերին Բահրեյնում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները դատապարտում են Սիոնիստական ռեժիմի նախագահի այցն իրենց երկիր և ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը:
Չնայած աոստիկանության և բանակի ձեռնարկած անվտանգության միջոցառումներին, բահրեյնցիները շարունակել են Սիոնիստական ռեժիմի ղեկավարի՝ այդ երկիր կատարած այցի դեմ բողոքի ցույցերը և վանկարկել այցը դատապարտող կարգախոսներ։ Նրանք կրել են Բահրեյնի և Պաղեստինի դրոշները:
Իցհակ Հերցոգը Բահրեյն է մեկնել այդ երկրի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի հրավերով: