Աբու Աղելեի դատական գործը Հաագայի դատարանի սեղանին է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i188572-Աբու_Աղելեի_դատական_գործը_Հաագայի_դատարանի_սեղանին_է
Կատարի Ալ-Ջազիրա հեռուստաալիքը հայտարարել է, որ սիոնիստ զինվորների կողմից սպանված այս հեռուստաալիքի թղթակից Շիրին Աբու Աղելեի սպանության գործն իր հետաքննական ​​խմբի քննարկումից հետո ներկայացվել է Միջազգային քրեական դատարան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2022 14:50 Asia/Tehran
  • Աբու Աղելեի դատական գործը Հաագայի դատարանի սեղանին է

Կատարի Ալ-Ջազիրա հեռուստաալիքը հայտարարել է, որ սիոնիստ զինվորների կողմից սպանված այս հեռուստաալիքի թղթակից Շիրին Աբու Աղելեի սպանության գործն իր հետաքննական ​​խմբի քննարկումից հետո ներկայացվել է Միջազգային քրեական դատարան։

Ըստ այս զեկույցի՝ Հաագա ներկայացված գործը վկայում է այն մասին, որ սիոնիստական ​​օկուպացիոն ուժերն են կրակել ամերիկա-պաղեստինցի լրագրողի վրա, և իսրայելցիների պնդումները, թե նա սպանվել է սխալմամբ, անհիմն են։

Այս դատական գործը նաև ցույց է տալիս, որ Շիրին Աբու Աղելեի գտնվելու տարածքում ոչ մի կոնֆլիկտ չի եղել, և դա հերքում է նրա մահվան վերաբերյալ Սիոնիստական ​​ռեժիմի հետաքննության արդյունքները։