Սիոնիստների հերթական հարձակման ժամանակ վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ
Դեկտեմբեր 07, 2022 07:05 Asia/Tehran
Հորդանան գետի արևմտյան ափի և բռնագրավված Երուսաղեմի վրա սիոնիստների հերթական հարձակման ժամանակ վիրավորվել են տասնյակ պաղեստինցիներ:
Հեբրոնի հյուսիսում գտնվող Շաբ ալ-Սիր շրջանի վրա հարձակման ժամանակ, սիոնիստ զինվորները բախվել են պաղեստինցի երիտասարդների հետ և նրանց դեմ կիրառել մետաղական փամփուշտներ, ձայնային ռումբեր ու արցունքաբեր գազ:
Տեղական աղբյուրները հայտնել են, որ սիոնիստ զինվորները տեղակայվել են Հեբրոնի Վադի ալ Սալման շրջանի մուտքի մոտ։