Հազարավոր պաղեստինցիների ներկայությամբ ուրբաթօրյա աղոթք է կատարվել Ալ-Աղսա մզկիթում
Հազարավոր պաղեստինցիներ այսօր ուրբաթօրյա աղոթք են կատարել Ալ-Աղսա մզկիթի բակերում և տարածքներում։
Ալ-Աղսա մզկիթը հայտնի է որպես Ղոդսի իսլամական-պաղեստինյան ինքնության գլխավոր խորհրդանիշ, և Իսրայելի ռեժիմը փորձում է ոչնչացնել այդ կարևորությունը, սակայն Պաղեստինի ժողովրդի կեցվածքն ու զգոնությունը ձախողել և պարտության են մատնել Սիոնիստական ռեժիմին:
Պաղեստինյան «Վաֆա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հորդանան գետի արեւմտյան ափին եւ օկուպացված տարածքներում բնակվող հազարավոր պաղեստինցիներ այսօր հնարավորինս շքեղությամբ կատարեցին ուրբաթօրյա աղոթքը Ալ-Աղսա մզկիթի բակերում եւ տարածքներում։
Այս քայլը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սիոնիստական օկուպանտ ռեժիմի բանակային ուժերը տեղակայվել են Ղոդս քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ սրբավայր Ալ-Աղսա մզկիթի շրջակայքում, որտեղ և անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվել։
Հատկանշական է, որ վերջին տասնամյակների ընթացքում Սիոնիստական ռեժիմը միշտ փորձել է ոչնչացնել պաղեստինցիների միասնությունը և պառակտել նրանց՝ իր հիմնական նպատակներն իրականացնելու համար։