Ջենինի վրա հարձակված սիոնիստ զինվորները բախվել են Դիմադրության ուժերի հետ
Դեկտեմբեր 12, 2022 05:23 Asia/Tehran
Սիոնիստական ռեժիմի հատուկ ստորաբաժանման ուժերը, Ջենինի վրա հարձակման ժամանակ, հանդիպել են պաղեստինցիների դիմադրությանը:
Ըստ տեղական աղբյուրների՝ պաղեստինցիները սիոնիստ զինվորներին դիմավորել են ինքնաշեն նռնակներով:
Ջենինի գումարտակը հայտարարել է սիոնիստ զինվորների հետ զինված բախումների մասին:
Խմբավորումը հայտարարել է, որ Ջենին քաղաքի վրա օկուպանտ ռեժմի զինվորների հարձակման ժամանակ Դիմադրության ուժերի և նրանց միջև զինված բախում է տեղի ունեցել, որի ժամանակ մի քանի սիոնիստ զինվոր վիրավորվել է:
Սիոնիստ զինվորները հարձակվել են քաղաքի արևմտյան շրջանների վրա և հեռանալիս իրենց հետ տարել մի քանի պաղեստինցի երիտասարդի: