Իսրայելում բողոքում են Նեթանյահուի դեմ, որը պետք է ձևավորի նոր կաբինետը
Օկուպացված Պաղեստինի տասնյակ հազարավոր բնակիչներ շաբաթ օրը մասնակցել են Բենիամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցին: Նեթանյահուն առաջիկայում պետք է ձևավորի ռեժիմի նոր կաբինետը:
Նոյեմբերի 1-ին կրոնական ծայրահեղականների աջակցությամբ խորհրդարանական ընտրություններում հաղթած, «Լիքուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն դեռևս չի ձևավորել նոր կաբինետը:
«Եդիոթ Ահարոնոտ» թերթը գրել է, որ ցուցարարները հավաքվել են Թել Ավիվի Հաբիմա հրապարակում և հարակից փողոցներում, բողոքելով Նեթանյահուի ապագա կաբինետի դեմ։
Քնեսեթում ավանաբնակների, ինչպես նաև «Սիոնիստական» ու «Ֆարեդի» կրոնական կուսակցությունների անդամների մեծամսանության պայմաններում կանխատեսվում է, որ կաբինետի նոր կազմը նախկիններից կտարբերվի և ռեժիմն ավելի մեծ արագությամբ կշարժվի ծայրահեղկանության ուղղությամբ:
Փորձագետները կարծում են, որ 5 տարվա քաղաքական փակուղուց հետո ձևավորված նոր կաբինետը կլինի ռեժիմի ամենակոռումպացված և ամենածայրահեղական կաբինետը: