Հրթիռային հարձակման են ենթարկվել Սիրիայում ու Իրաքում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i189436-Հրթիռային_հարձակման_են_ենթարկվել_Սիրիայում_ու_Իրաքում_ԱՄՆ_ի_ռազմական_օբյեկտները
Լրատվական աղբյուրները հայտնել են Իրաքի Քուրդիստանի կենտրոն Էրբիլի Քանի Քարջալեհ շրջանում ամերիկյան զենքի պահեստում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2022 04:19 Asia/Tehran
  • Հրթիռային հարձակման են ենթարկվել Սիրիայում ու Իրաքում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները

Լրատվական աղբյուրները հայտնել են Իրաքի Քուրդիստանի կենտրոն Էրբիլի Քանի Քարջալեհ շրջանում ամերիկյան զենքի պահեստում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի մասին։

Sabrin News թելեգրամյան ալիքը գրել է. «Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել ԱՄՆ-ին և փեշմերգա ուժերին պատկանող զենքի պահեստում»:
Ըստ այս հաղորդման՝ պայթյունը տեղի է ունեցել այն ուսումնական կենտրոնի զենքի պահեստում, որտեղ ամերիկացիները վերապատրաստում են փեշմերգա ուժերին:
ԶԼՄ-ները հաղորդել են, որ պայթյունից հետո տարածքում երևացել են ամերիկյան ռազմական ինքնաթիռներ: 
Շաբաթ գիշեր հրթիռակոծվել է նաև Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող նավթահանքի մերձակայքում տեղակայված ամերիկլան  բազան: 
Ռուսական Sputnik լրատվական գործակալությունը հայտնել է, որ Դեյր Զորի արևելքում Ալ-Օմար նավթահանքի մոտ գտնվող ամերիկայան ամենախոշոր  ռազմաբազան հրթիռակոծվել է և տարածքում լսվել են հզոր պայթյունների ձայներ:   
Հղում անելով տեղական աղբյուրներին, գործակալությունը հաղորդել է, որ  հրթիռակոծման հետևանքով տեղի ունեցած պայթյունի ձայնը լսվել է այս շրջանի բոլոր գյուղերում։
Ամերիկացի զինվորների շրջանում զոհերի և պատճառված վնասի մասին հողորդումներ չկան: 
Վերջին տարիներին ամերիկյան օկուպանտ ուժերը թալանում են Սիրիայի նավթային պաշարները։