ՀԱՄԱՍ-ի և Իսլամական Ջիհադի համագործակցությունը՝ Դիմադրության հզորացման նպատակով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i189478-ՀԱՄԱՍ_ի_և_Իսլամական_Ջիհադի_համագործակցությունը_Դիմադրության_հզորացման_նպատակով
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալը և պաղեստինյան իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղարը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում քննարկել են Պաղեստինի վերջին զարգացումները և պաղեստինցիների առջև ծառացած մարտահրավերները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2022 14:57 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ի և Իսլամական Ջիհադի համագործակցությունը՝ Դիմադրության հզորացման նպատակով

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալը և պաղեստինյան իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղարը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում քննարկել են Պաղեստինի վերջին զարգացումները և պաղեստինցիների առջև ծառացած մարտահրավերները։

«Ալ Ահդ» լրատվական կայքի հաղորդմամբ՝ «Իսլամական ջիհադ» շարժման և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները կիրակի օրը կայացած հանդիպմանը ընդգծել են դիմադրության հզորացման նպատակով համատեղ համագործակցության կարևորությունը գրավյալ բոլոր տարածքներում, հատկապես Հորդանան գետի Արևմտյան ափում:

Կողմերը նաև ընդգծել են օկուպանտների հանցագործություններին, սիոնիստական ​​ծրագրերին և Դիմադրությունն ու պաղեստինյան հարցը ոչնչացնելու զավթիչ ռեժիմի ջանքերին դիմակայելու կարևորությունը:

Ջիհադի եւ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները անդրադարձել են նաեւ Երուսաղեմի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի սպառնալիքներին եւ Ալ-Աղսա մզկիթի վրա հարձակումներին։

Զավթիչ սիոնիստներին Պաղեստինից հեռացնելու, այդ երկրի ժողովրդի իրավունքներն ապահովելու և Երուսաղեմն ու Ալ-Աղսա մզկիթը պաշտպանելու համար, կողմերն ընդգծել են Պաղեստինի ժողովրդի միասնության և համերաշխության կարևորությունը և դիմադրությանն աջակցելը: