ԻԼԻՊ-ի գրոհայինները բնակելի թաղամասեր են գրավել Սիրիայի և Թուրքիայի սահմանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i18994-ԻԼԻՊ_ի_գրոհայինները_բնակելի_թաղամասեր_են_գրավել_Սիրիայի_և_Թուրքիայի_սահմանին
Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները մի քանի բնակավայր են գրավել Սիրիայի և Թուրքիայի սահմանին սիրիացի աշխարհազորայինների դեմ իրականացված գրոհի ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2016 03:56 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի գրոհայինները բնակելի թաղամասեր են գրավել Սիրիայի և Թուրքիայի սահմանին

Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները մի քանի բնակավայր են գրավել Սիրիայի և Թուրքիայի սահմանին սիրիացի աշխարհազորայինների դեմ իրականացված գրոհի ընթացքում:

Ինչպես հայտնում է BBC-ն` վերջին տվյալների համաձայն` ջիհադականները հասել են Հալեպից հյուսիս տեղակայված Աազազ քաղաքի ծայրամասեր:

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը արդեն տարհանել է այդ տարածաշրջանում գտնվող իր հիվանդանոցը:

Նախօրեին ՌԴ հրամանատարության գլխավոր վարչության ղեկավար, Սերգեյ Ռուդսկոյը տեղեկացրել էր, որ Սիրիայում հրադադար հաստատելուց հետո ծայրահեղական խմբավորումները մի շարք սիրիական բնակելի թաղամասեր են գրավել, որոնք նախկինում գտնվում էին Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողության տակ:

tert.am

28/5/2016