Թալիբան. ճնշումներն ու պատժամիջոցներն ապարդյուն են
Թալիբների կառավարության արտաքին գործերի նախարարն անարդյունավետ է համարել այդ խմբավորման դեմ ճնշումների և պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը։
Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց մեկուկես տարի անց, ոչ մի երկիր կամ կառույց դեռ պաշտոնապես չի ճանաչել այս խմբավորմանը: Թալիբանի վարած կոշտ քաղաքականությունը, հատկապես կանանց և աղջիկների նկատմամբ, և համապարփակ կառավարության ձևավորման վերաբերյալ խմբավորման անհամաձայնությունը , աշխարհի ժողովուրդների կողմից թալիբներին ցուցաբերվող անուշադրության հիմնական պատճառներն են:
«Աֆղանստանի ձայնը» (Ավա) լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Թալիբանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթաղին այսօր Քաբուլում ասել է.-«Աֆղանստանի դեմ ճնշումներն ու պատժամիջոցները ոչ մի արդյունք չեն կարող ունենալ, սակայն խնդիրներն ու տարաձայնությունները պետք լուծել երկխոսության և փոխըմբռնման միջոցով»։
Մոթաղին հավելել է. «Այժմ Աֆղանստանի կողմից որևէ վտանգ չկա այլ երկրների դեմ, ուստի պետք է օգտագործել այս հնարավորությունը»։
Անդրադառնալով Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանային վերջին լարվածությանը, նա հավելել է. «Մենք դեմ ենք մեր սահմաններում և տարածաշրջանում առկա լարվածությանը և ճգնաժամին»։