Ամիր Աբդոլլահյանն Իրանի նախագահի ուղերձը կփոխանցի Օմանի սուլթանին
Մուսկատի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղերձը փոխանցելու է Օմանի սուլթանին:
Նա նշել է, որ Թեհրանն ու Մուսկատը մշտապես խորհրդակցություններ են անցկացնում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Աբդոլլահյանն ասել է. «Օմանի իշխանությունները մշտապես դրական դերակատարություն են ունեցել երկու երկրների տեսակետները մերձեցնելու և համաձայնագրրերը վերջնական տեսքի բերելու հարցում»:
Նշելով, որ Օմանը տարածաշրջանում տարբեր հարցերի շուրջ երկխոսությունների կենտրոնն է, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Օմանը միշտ դրական դեր է ունեցել՝ կապված Իրանի և տարածաշրջանային ճգնաժամերի հետ»:
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Այցը հնարավորություն է՝ քննարկելու երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև Եմենի, Աֆղանստանի և Ուկրաինայի ճգնաժամերին վերաբերվող հարցերը»: