ՄԱԿ. Սիոնիստները Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են 16 պաղեստինցի երեխաներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i190210-ՄԱԿ._Սիոնիստները_Հորդանան_գետի_արևմտյան_ափին_սպանել_են_16_պաղեստինցի_երեխաներ
Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ 2022 թվականին Հորդանան գետի արևմտյան ափին նահատակվել է 75 պաղեստինցի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2022 07:31 Asia/Tehran
  • ՄԱԿ.  Սիոնիստները Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են 16 պաղեստինցի երեխաներ

Պաղեստինի օկուպացված տարածքներում հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հինգշաբթի օրը հայտարարել է, որ 2022 թվականին Հորդանան գետի արևմտյան ափին նահատակվել է 75 պաղեստինցի։

Հղում անելով «Մաա» լրատվական կայքին, ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ ըստ Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդասիրական հարցերը համակարգող ՄԱԿ-ի գրասենյակի զեկույցի՝ այս տարվա սկզբից, Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր շրջաններում իրականացված գործողությունների ընթացքում, օկուպանտ ռեժիմի ուժերը սպանել են 75 պաղեստինցու, այդ թվում՝ 16 երեխաների:

Զեկույցում նշվում է, որ այս ընթացքում, նույն շրջանում վիարվորվել է  171 պաղեստինցի, այդ թվում՝ 44 երեխա։

Գրասենյակը զեկույցում հրապարակել է Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող պաղեստինյան բնակելի տների թիվը, որոնք ավերվել են օկուպանտների կողմից կամ նրանց հրամանով:

Զեկույցում ասված է.«Սիոնիստական ռեժիմն այս տարի քանդել է 832 շինություն և արմատախիլ արել 13 հազար ձիթենի»։

Պաղեստինյան կառույցների տվյալներով՝ շուրջ 666 հազար ավանաբնակներ ապրում են Հորդանան գետի արևմտյան ափի 145 խոշոր բնակավայրերում և 140 բնակելի համալիրներում, այդ թվում՝ Արեւելյան Ղոդսում։