Սաուդյան Արաբիայի ագրեսորները հրետանային հարձակում են իրականացրել Եմենի Սաադայի դեմ
Եմենի աղբյուրները հայտնել են Եմենի սահմանային շրջանների վրա սաուդյան ագրեսորների կողմից հրետանային հարձակումների շարունակման մասին։
Ալ-Մասիրայի հահորդման համաձայն, եմենական աղբյուրները հայտարարել են, որ հինգշաբթի օրը Սաուդյան Արաբիայի հետ սահմանին գտնվող Սաադա նահանգի Շադա շրջանում սաուդյան բանակի հարձակումների հետեւանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են նաև մի շարք մարդիկ։
Անցած օրը Սաուդյան Արաբիայի հրետանային հարձակումների հետևանքով վիրավորվել էին երեք եմենցիներ։
Եմեն ներխուժելուց և հազարավոր մարդկանց սպանելուց և երկրի ենթակառուցվածքները ոչնչացնելուց հետո Սաուդյան Արաբիայի կոալիցիայի երկրները ոչ միայն չհասան իրենց նպատակներին, այլև Եմենի զինված ուժերի հրթիռային և անօդաչու սարքերի հարվածներից հետո ստիպված եղան ընդունել հրադադարը։
Եմենում հրադադարը բազմիցս խախտվել է ագրեսոր սաուդյան կոալիցիայի կողմից։