Սաուդյան Արաբիայի ագրեսորները հրետանային հարձակում են իրականացրել Եմենի Սաադայի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i190252-Սաուդյան_Արաբիայի_ագրեսորները_հրետանային_հարձակում_են_իրականացրել_Եմենի_Սաադայի_դեմ
Եմենի աղբյուրները հայտնել են Եմենի սահմանային շրջանների վրա սաուդյան ագրեսորների կողմից հրետանային հարձակումների շարունակման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2022 14:09 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի ագրեսորները հրետանային հարձակում  են իրականացրել Եմենի Սաադայի դեմ

Եմենի աղբյուրները հայտնել են Եմենի սահմանային շրջանների վրա սաուդյան ագրեսորների կողմից հրետանային հարձակումների շարունակման մասին։

Ալ-Մասիրայի հահորդման համաձայն, եմենական աղբյուրները հայտարարել են, որ հինգշաբթի օրը Սաուդյան Արաբիայի հետ սահմանին գտնվող Սաադա նահանգի Շադա շրջանում սաուդյան բանակի հարձակումների հետեւանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են նաև մի շարք մարդիկ։

Անցած օրը Սաուդյան Արաբիայի հրետանային հարձակումների հետևանքով  վիրավորվել էին երեք եմենցիներ։

Եմեն ներխուժելուց և հազարավոր մարդկանց սպանելուց և երկրի ենթակառուցվածքները ոչնչացնելուց հետո Սաուդյան Արաբիայի կոալիցիայի երկրները ոչ միայն չհասան իրենց նպատակներին, այլև Եմենի զինված ուժերի հրթիռային և անօդաչու սարքերի հարվածներից հետո ստիպված եղան ընդունել հրադադարը։

Եմենում հրադադարը բազմիցս խախտվել է ագրեսոր սաուդյան կոալիցիայի կողմից։