Սիրիայում ամերիկյան բազան հրթիռակոծվել է
Դեկտեմբեր 31, 2022 04:47 Asia/Tehran
Տեղական աղբյուրները հայտնել են, որ Դեյր Զորի Ալ-Օմար նավթային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան բազան հրթիռակոծվել է:
Հաղորդվել է, որ բազայի մոտակայքում լսվել են պայթյունների ձայներ, ինչից հետո երկնինք են բարձրացել ամերիկյան կործանիչներ ու հետախուզական ինքնաթիռներ։
Ըստ այս հաղորդումների՝ հաշվի առնելով հրթիռների ճշգրտությունը, նախազգուշական ազդանշանի ձայնը և հանքավայրի ներսից ուղղաթիռների օդ բարձրանալը, հնարավոր է, որ հրթիռակոծության հետևանքով կան զոհեր կամ վիրավորներ։