Ամերիկաբնակ ռաբբիները զգուշացրել են Նեթանյահուի քաղաքականության աղետալի հետևանքների մասին
Դեկտեմբեր 31, 2022 05:10 Asia/Tehran
Ամերիկաբնակ ավելի քան 300 ռաբբիներ, մի նամակով զգուշացրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծայրահեղական կաբինետի քաղաքականության աղետալի հետևանքների կապակցությամբ:
Նրանք նշել են, որ Նեթանյահուի կառավարության քաղաքականությունը կարող է անուղղելի հետևանքներ ունենալ:
Նամակում ասվում է. «Եթե այդ քաղաքականությունն իրականացվի, այն անուղղելի վնաս կհասցնի ԱՄՆ-ի հրեական համայնքի և Իսրայելի հարաբերություններին, քանի որ վիրավորում է մեր արժեքները»:
Նամակը ստորագրած ռաբբիները նշել են, որ Նեթանյահուի քաղաքականության իրագործմամբ կոտնահարվեն կանանց իրավունքները, Պաղեստինում ապրող արաբները կարտաքսվեն, իսկ ռեժիմի Գերագույն դատարանի վճիռները կանտեսվեն: