Ամերիկաբնակ ռաբբիները զգուշացրել են Նեթանյահուի քաղաքականության աղետալի հետևանքների մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i190348-Ամերիկաբնակ_ռաբբիները_զգուշացրել_են_Նեթանյահուի_քաղաքականության_աղետալի_հետևանքների_մասին
Ամերիկաբնակ ավելի քան 300 ռաբբիներ, մի նամակով զգուշացրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծայրահեղական կաբինետի քաղաքականության աղետալի հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2022 05:10 Asia/Tehran
  • Ամերիկաբնակ ռաբբիները զգուշացրել են Նեթանյահուի քաղաքականության աղետալի հետևանքների մասին

Ամերիկաբնակ ավելի քան 300 ռաբբիներ, մի նամակով զգուշացրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ծայրահեղական կաբինետի քաղաքականության աղետալի հետևանքների կապակցությամբ:

Նրանք նշել են, որ Նեթանյահուի կառավարության քաղաքականությունը կարող է անուղղելի հետևանքներ ունենալ:
Նամակում ասվում է. «Եթե այդ քաղաքականությունն իրականացվի, այն անուղղելի վնաս կհասցնի ԱՄՆ-ի հրեական համայնքի և Իսրայելի հարաբերություններին, քանի որ վիրավորում է մեր արժեքները»: 
Նամակը ստորագրած ռաբբիները նշել են, որ Նեթանյահուի քաղաքականության իրագործմամբ կոտնահարվեն կանանց իրավունքները, Պաղեստինում ապրող արաբները կարտաքսվեն, իսկ ռեժիմի Գերագույն դատարանի վճիռները կանտեսվեն: