Նեթանյահուն հայտարարել է, որ ՄԱԿ-ում ընդունված հակաիսրայելական բանաձևը կարևոր չէ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i190396-Նեթանյահուն_հայտարարել_է_որ_ՄԱԿ_ում_ընդունված_հակաիսրայելական_բանաձևը_կարևոր_չէ
Սիոնսիտական ռեժիմի վարչապետը հգայտարարել է, որ Սիոնսիտական ռեժիմի կողմից Պաղեստինի օկուպացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԳԱ բանաձևը որևէ նշանակություն չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2023 05:08 Asia/Tehran
  • Նեթանյահուն հայտարարել է, որ ՄԱԿ-ում ընդունված հակաիսրայելական բանաձևը կարևոր չէ

Սիոնսիտական ռեժիմի վարչապետը հգայտարարել է, որ Սիոնսիտական ռեժիմի կողմից Պաղեստինի օկուպացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԳԱ բանաձևը որևէ նշանակություն չունի:

Շաբաթ օրը ՄԱԿ-ի ԳԱ-ն հաստատել է բանաձև, որը Հաագայի դատարանից պահանջում է որոշում կայացնել պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի ոտնահարման իրավական հետևանքների, Պաղեստինի օկուպացիայի, ավանաշինության և Երուսաղեմի ժողովրդագրական կառույցը փոխելուն ուղղված գործողությունների կապակցությամբ: 
Բանաձևը հաստատվել է 87 կողմ, 26 դեմ, 53 ձեռնպահ ձայներով։ Բանաձևին դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Կանադան, Իտալիան, Ավստրալիան, Ավստրիան, Հունգարիան, Չեխիան, Գվատեմալան, Էստոնիան և Գերմանիան:
Նշելով, որ բանաձևը կարևոր չէ, Բենիամին Նեթանյահուն հայտարարել է. «Իսրայելը երբեք որևէ պարտավորություն չի ստանձնի այս նվաստացուցիչ քվեարկության կապակցությամբ»։
Նա հավելել է. «Հրեա ժողովուրդն իր հողում և նրա հավերժական մայրաքաղաք Երուսաղեմում օկուպանտ չէ և որևէ բանաձև չի կարող խեղաթյուրել այս փաստը»: