Նեթանյահուն հայտարարել է, որ ՄԱԿ-ում ընդունված հակաիսրայելական բանաձևը կարևոր չէ
Սիոնսիտական ռեժիմի վարչապետը հգայտարարել է, որ Սիոնսիտական ռեժիմի կողմից Պաղեստինի օկուպացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԳԱ բանաձևը որևէ նշանակություն չունի:
Շաբաթ օրը ՄԱԿ-ի ԳԱ-ն հաստատել է բանաձև, որը Հաագայի դատարանից պահանջում է որոշում կայացնել պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի ոտնահարման իրավական հետևանքների, Պաղեստինի օկուպացիայի, ավանաշինության և Երուսաղեմի ժողովրդագրական կառույցը փոխելուն ուղղված գործողությունների կապակցությամբ:
Բանաձևը հաստատվել է 87 կողմ, 26 դեմ, 53 ձեռնպահ ձայներով։ Բանաձևին դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Կանադան, Իտալիան, Ավստրալիան, Ավստրիան, Հունգարիան, Չեխիան, Գվատեմալան, Էստոնիան և Գերմանիան:
Նշելով, որ բանաձևը կարևոր չէ, Բենիամին Նեթանյահուն հայտարարել է. «Իսրայելը երբեք որևէ պարտավորություն չի ստանձնի այս նվաստացուցիչ քվեարկության կապակցությամբ»։
Նա հավելել է. «Հրեա ժողովուրդն իր հողում և նրա հավերժական մայրաքաղաք Երուսաղեմում օկուպանտ չէ և որևէ բանաձև չի կարող խեղաթյուրել այս փաստը»: