Եմենի տարբեր շրջանների վրա Սաուդյան Արաբիայի հարձակումները շարունակվում են
Եմենի հյուսիսային շրջանների վրա Սաուդյան Արաբիայի ռազմական հարձակման հետևանքով առնվազն 14 խաղաղ բնակիչ է վիրավորվել։
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի, Արաբական Միացյալ Էմիրությունների և մի շարք այլ երկրների աջակցությամբ 2015 թվականի մարտից ի վեր ռազմական ագրեսիա է իրականացրել Եմենի դեմ և ցամաքային , ծովային ու օդային շրջափակման է ենթարկել այդ երկիրը:
Եմենում Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների պատերազմական գործողությունները մինչ այժմ հանգեցրել են ավելի քան տասնվեց հազար եմենցիների սպանության, տասնյակ հազարավոր մարդկանց վիրավորվելուն և միլիոնավոր եմենցիների տեղահանմանը:
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան կոալիցիան, Եմենի դեմ ռազմական ագրեսիան շարունակելով, թիրախավորել է Եմենի հյուսիսում գտնվող Սաադա նահանգի սահմանամերձ քաղաքները, ինչի հետևանքով առնվազն 14 մարդ, այդ թվում՝ երեք աֆրիկացի միգրանտներ, վիրավորվել են։
Սաուդյան բանակի ուժերը շաբաթ առավոտյան կրակելով Սաադա նահանգի (Հյուսիսային Եմեն) «Ալ-Ռաքո» սահմանային շրջանի ուղղությամբ, չորս մարդու վիրավորել են։
Ավելի վաղ Եմենի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ 2022 թվականին Սաադա նահանգի սահմանամերձ շրջանների վրա Սաուդյան կոալիցիայի հրթիռային և հրետանային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են մոտ երեք հազար եմենցիներ և մի շարք աֆրիկացի ներգաղթյալներ։