Դիմադրության ուժերը հրթիռային փորձարկում են իրականացրել Գազայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i190454-Դիմադրության_ուժերը_հրթիռային_փորձարկում_են_իրականացրել_Գազայում
Գազայում պաղեստինյան դիմադրության ուժերն իրենց ռազմական կարողությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում փորձնական հրթիռ են արձակել Միջերկրական ծովի ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2023 15:02 Asia/Tehran
  • Դիմադրության ուժերը հրթիռային փորձարկում  են իրականացրել Գազայում

Գազայում պաղեստինյան դիմադրության ուժերն իրենց ռազմական կարողությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում փորձնական հրթիռ են արձակել Միջերկրական ծովի ուղղությամբ։

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը վերջին տարիներին  (ՀԱՄԱՍ) բազմաթիվ հրթիռային փորձարկումներ և զորավարժություններ անցկացնելով մեծացրել է իր դիմադրությունը և կանխարգելիչ  ուժ է ստեղծել Սիոնիստական ​​ռեժիմի դեմ։

Պաղեստինյան «Շահաբ» կայքի փոխանցմամբ՝ Պաղեստինի Դիմադրությունը որպես Սիոնիստական ​​ռեժիմի հետ ցանկացած հնարավոր առճակատման նախապատրաստման մի մաս, այսօր ինչ որ ուղերձ հղելուց բացի, պարբերաբար կրկնում է իր հրթիռային փորձարկումները:

Սիոնիստական ​​ռեժիմը նշում է, որ 2014 թվականից ՀԱՄԱՍ շարժումն ավելի քան 2000 փորձնական հրթիռ է արձակել Միջերկրական ծովի ուղղությամբ։

Անցած տարիներին Սիոնիստական ​​ռեժիմը տարբեր պատրվակներով բազմիցս հարձակվել է Գազայի հատվածի տարբեր  շրջանների վրա, ինչն իհարկե արժանացել է դիմադրության խմբերի արձագանքին։