Սիրիայում սպանվել է ԴԱԻՇ-ի ավելի քան 100 զինյալ
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ավելի քան 100 զինյալ է սպանվել Սիրիայում թուրքական հրետանային կրակի և ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի ավիահարվածների ընթացքում, հայտնում է BBC-ն` հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
Թուրքիայի բանակի տվյալներով` հարվածների թիրախը եղել են զինյալները, որոնք պատրաստվում էին հրթիռ բաց թողնել Թուրքիայի տարածքի կողմը: Գործողությունների ընթացքում նաև քանդվել է յոթ շենք, որտեղ գտնվել է ԴԱԻՇ-ի շտաբը:
Ինչպես հայտնում են թուրք զինվարականները` հարվածները հասցվել են մի քանի ժամ անց այն բանից, երբ Սիրիայի տարածքից հրթիռներ են բաց թողնվել թուրքական քաղաքներից մեկի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ:
Միաժամանակ, թուրքական կողմը չի պարզաբանել, թե ինչպես է հաջողվել ճշտել զոհված զինյալների քանակը:
shabat.am
28/5/2015