Ադրբեջանը ներկայացրել է Թել Ավիվում իր առաջին դեսպանին
Ադբեջանի նախագահ Իլհամ Աիևը Մոխթար Մոհամմադօղլու Մամեդովին նշանակել է Թել Ավիվում Բաքվի առաջին արտակարգ և լիազոր դեսպան։
Մամեդովը նախկինում պատասխանատու էր կրթության և տեխնոլոգիաների ոլորտում Իսրայելի հետ համատեղ նախագծերի իրականացման համար:
Բաքվի և Թել Ավիվի միջև հարաբերությունները հաստատվել են 1992 թվականից, և սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանը երկկողմ հարաբերությունները զարգացնում է ամենաբարձր մակարդակով՝ դեսպանի նշանակմամբ:
Ադրբեջանի խորհրդարանն անցած տարվա նոյեմբերին հաստատել էր դեսպանի նշանակման և Թել Ավիվում դեսպանատան բացման որոշումը: Որոշումը այնուհետև հաստատվել էր Ալիևի կողմից: Իսկ Սիոնիստանկան ռեժիմի նախկին վարչապետ Յաիր Լապիդը ողջունել էր այն:
Հարկ է նշել, որ Ադրբեջանն Իսրայելի զենքի հիմնական գնորդներից է: