Ադրբեջանը ներկայացրել է Թել Ավիվում իր առաջին դեսպանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i191114-Ադրբեջանը_ներկայացրել_է_Թել_Ավիվում_իր_առաջին_դեսպանին
Ադբեջանի նախագահ Իլհամ Աիևը Մոխթար Մոհամմադօղլու Մամեդովին նշանակել է Թել Ավիվում Բաքվի առաջին արտակարգ և լիազոր դեսպան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2023 06:59 Asia/Tehran
  • Ադրբեջանը ներկայացրել է Թել Ավիվում իր առաջին դեսպանին

Ադբեջանի նախագահ Իլհամ Աիևը Մոխթար Մոհամմադօղլու Մամեդովին նշանակել է Թել Ավիվում Բաքվի առաջին արտակարգ և լիազոր դեսպան։

Մամեդովը նախկինում պատասխանատու էր կրթության և տեխնոլոգիաների ոլորտում Իսրայելի հետ համատեղ նախագծերի իրականացման համար:

Բաքվի և Թել Ավիվի միջև հարաբերությունները հաստատվել են 1992 թվականից, և սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանը երկկողմ հարաբերությունները զարգացնում է ամենաբարձր մակարդակով՝ դեսպանի նշանակմամբ:

Ադրբեջանի խորհրդարանն անցած տարվա նոյեմբերին հաստատել էր դեսպանի նշանակման և Թել Ավիվում դեսպանատան բացման որոշումը: Որոշումը այնուհետև հաստատվել էր Ալիևի կողմից: Իսկ Սիոնիստանկան ռեժիմի նախկին վարչապետ Յաիր Լապիդը ողջունել էր այն:

Հարկ է նշել, որ Ադրբեջանն Իսրայելի զենքի հիմնական գնորդներից է: