Օկուպացված տարածքներում բողոքի ցույցեր են անցկացվում Նեթանյահուի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i191312-Օկուպացված_տարածքներում_բողոքի_ցույցեր_են_անցկացվում_Նեթանյահուի_դեմ
Թել Ավիվում և օկուպացված Պաղեստինում շաբաթ օրը տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ վարչապետ Նեթանյահուի և նրա ծայրահեղական կաբինետի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2023 05:26 Asia/Tehran
  • Օկուպացված տարածքներում բողոքի ցույցեր են անցկացվում Նեթանյահուի դեմ

Թել Ավիվում և օկուպացված Պաղեստինում շաբաթ օրը տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ վարչապետ Նեթանյահուի և նրա ծայրահեղական կաբինետի դեմ:

Թել Ավիվում ցույցն անցկացվել է Հաբիմա հրապարակում, և  ոստիկանության տվյալներով՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 15 հազար մարդ։
Ավելի վաղ, ռեժիմի պատերազմի նախկին նախարար Բենի Գանցը,  թվիթերյան գրառմամբ, քաղաքի բնակիչներին կոչ էր արել մասնակցել ցույցին:  
Օկուպացված Պաղեստինի Հայֆա քաղաքում նույնպես մոտ 1500 մարդ մասնակցել է Հուրիֆ հրապարակում կայացած բողոքի ցույցին:
Ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված են եղել՝ «Այս մարդիկ չեն կարող Իսրայելը վերածել բռնապետության», «Հանցավոր կառավարություն», «Սա ժողովրդավարության վերջն է» կարգախոսները:
Բռնագրավված Երուսաղեմում ցուցարարները հավաքվել են Նեթանյահուի տան դիմաց և վանկարկել նրա դեմ ուղղված կարգախոսներ: 
Քաղաքագետները կարծում են, որ կաբինետում ծայրահեղ աջերի և սիոնիստական ու հարեդի կրոնական կուսակցությունների ներկայությունը կսրի ճգնաժամն ու ներքին տարաձայնությունները, իսկ օկուպացված տարածքներում, Հորդանան գետի արևմտյան ափին, Երուսաղեմում և Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ Նեթանյահուի գլխավորած իշխող կոալիցիայի վարած ծայրահեղ և ֆաշիստական  քաղաքականությունը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության աճի։