Նեթանյահուի գրասենյակում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i191372-Նեթանյահուի_գրասենյակում_հայտնաբերվել_է_կասկածելի_փաթեթ
Լրատվամիջոցները հայտնել են, որ կիրակի օրն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2023 05:59 Asia/Tehran
  • Նեթանյահուի գրասենյակում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ

Լրատվամիջոցները հայտնել են, որ կիրակի օրն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ:

Պաղեստինյան «Շահաբ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ կասկածելի փաթեթի վրա եղել են յուղի հետքեր: 
Փաթեթի հայտնաբերումից հետո, ոստիկանությունը, հրշեջները և փրկարարները ժամանել են Նեթանյահուի գրասենյակ: Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Հատկանշական է, որ  շաբաթ օրը Թել Ավիվում և օկուպացված տարածքների կենտրոնում կայացած բողոքի ցույցի հազարավոր մասնակիցներ բողոքել են  Բենիամին Նեթանյահուի ծայրահեղ կառավարության դեմ և հայտարարել, որ տեղի է ունեցել «քաղաքական հեղաշրջում»: