Բեթղեհեմ քաղաքում պաղեստինցի երեխա է նահատակվել
Սիոնիստ զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Բեթղեհեմ քաղաքում նահատակել են պաղեստինցի մի երեխայի։
Երկուշաբթի օրը, «Պաղեստինն Այսօր» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Բեթղեհեմ քաղաքի մերձակայքում գտնվող ալ-Դահիշե ճամբարում Սիոնիստական ռեժիմի ուժերի կողմից նահատակվել է Օմար Լոթֆի Խամուր անունով 14-ամյա պաղեստինցի երեխան:
Հաղորդման համաձայն՝ պաղեստինցի այս երեխան նահատակվել է սիոնիստ զինվորների արձակած և իր գլխին ուղղված գնդակից խփվելով:
Իրենց տարածամոլական նպատակներին հասնելու համար սիոնիստներն ամեն օր հարձակվում են Պաղեստինի տարբեր տարածքների վրա և նահատակում, վիրավորում կամ ձերբակալում պաղեստինցիներին։ Վերջին օրերին ակտիվացել են սիոնիստների հարձակումները պաղեստինցիների, հատկապես պաղեստինցի երեխաների դեմ։
Վերջին ամիսներին Հորդանան գետի արեւմտյան ափում մեծացել է պաղեստինցի քաղաքացիների դիմադրությունը սիոնիստ զինվորականների հարձակումների դեմ, նաև խիստ զինված պայքար են մղում պաղեստինցի մարտիկները սիոնիստների դեմ: