Իրաքը քննադատել է ԱՄՆ-ին՝ իր տնտեսությանը միջամտելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i192292-Իրաքը_քննադատել_է_ԱՄՆ_ին_իր_տնտեսությանը_միջամտելու_համար
Իրաքի արտգործնախարարն ասել է, որ ԱՄՆ-ի դաշնային բանկի քայլերն ազդել են այս երկրում դոլարային ճգնաժամի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2023 14:43 Asia/Tehran
  • Իրաքը քննադատել է  ԱՄՆ-ին՝ իր տնտեսությանը միջամտելու համար

Իրաքի արտգործնախարարն ասել է, որ ԱՄՆ-ի դաշնային բանկի քայլերն ազդել են այս երկրում դոլարային ճգնաժամի վրա։

Անցած շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի ճնշման տակ փողերի լվացման և ահաբեկչությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեղադրանքով, իրաքյան չորս բանկեր դուրս են բերվել արտարժույթի շուկայից ,ինչը պատճառ է դարձել, որ Իրաքի արտարժույթի շուկան տատանվի և իրաքյան դինարը կորցնի  իր արժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ:

Իրաքցի փորձագետները բազմիցս զգուշացրել են Իրաքի ներքին բոլոր հարցերում այս երկրի դեսպանի միջոցով ԱՄՆ-ի միջամտողական քայլերի  և դրա հետևանքների կապակցությամբ, և նույնիսկ Իրաքի խորհրդարանի մի շարք անդամներ կառավարությանը կոչ են արել թույլ չտալ ԱՄՆ դեսպանին միջամտել  իրենց երկրի գործերին։

Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հոսեյնը կիրակի օրը Սաուդյան «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է,-«ԱՄՆ-ի դաշնային բանկի քայլերն ազդել են Իրաքում դոլարային ճգնաժամի վրա։ ԱՄՆ դոլարը մաքսանենգ ճանապարհով դուրս էր բերվում Իրաքի  շուկայից»: