Սիոնիստ հետազոտող. Իսրայելը փլուզվում է ներսից
Սիոնիստ հետազոտողներից մեկը քննադատել է ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան և ծայրահեղական կաբինետի քայլերը, հատկապես դատական բարեփոխումները: Նա ասել է.«Այդ քայլերը նշանակում են ներսից փլուզում և Սիոնիստական ռեժիմի վախճան»։
Սիոնիստ հետազոտող՝ պրոֆեսոր Դանիել Կանմանը, ով 2002 թվականին արժանացել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի, Սիոնիստական ռեժիմի 12-րդ ալիքին տված հարցազրույցում ընդգծել է, որ այժմ ավելի շատ է անհանգստացած այս ռեժիմով, քան 1973 թվականի հոկտեմբերի պատերազմի ժամանակ։
Անդրադառնալով դատական բարեփոխումներ իրականացնելու Նեթանյահուի ծայրահեղական կաբինետի ծրագրին, որը հանգեցրել է օկուպացված տարածքներում զանգվածային բողոքի ցույցերի՝ Կանմանը հավելել է.«Ինձ ամենաշատը անհանգստացնում է դատական հեղաշրջումը»։
Հազարավոր սիոնիստներ օկուպացված տարածքներում մի քանի շաբաթ է, որ շաբաթ երեկոյանները ցույցեր են անցկացնում Թել Ավիվում և օկուպացված տարածքների մի շարք այլ քաղաքներում՝ ի նշան բողոքի՝ նրանց կոչած «քաղաքական հեղաշրջման» և Բենիամին Նեթանյահուի ծայրահեղական կաբինետի որոշումների և քաղաքականության դեմ։
Սիոնիստական լրատվամիջոցները ցուցարարների թիվը տասնյակ հազարավոր են գնահատել։