Eurasia Review. Արևմուտքի հակաիրանական պատժամիջոցներն անարդյունավետ են
Eurasia Review ամերիկյան վերլուծական կենտրոնը մի հոդվածում նշել է, որ Արևմուտքի հակաիրանական պատժամիջոցները ոչ միայն անարդյունավետ են, այլ նաև միջուկային բանակցությունների դադարեցման պատճառ են դարձել, իսկ Իրանը ճնշումների չի ենթարկվում և ունի իր պահանջները։
«Իրանում Արևմուտքի խնդիր հնարավոր փակուղին է» խորագրով հոդվածում ասված է. «Որևէ մեկին չի հաջողվել գտնել այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս պետք է վարվել Իրանի հետ:
Որոշ երկրներ անտեսում են Իրանի գործողությունները, քանի որ կարծես կարևորություն չեն տալիս դրանց:
Մյուսներին չի հաջողվում համաձայնության գալ այն հարցում, թե ինչպես պետք է վարվել: Որովհետև նրանք վախենում են Արևմտյան Ասիայում նոր աղետալի իրավիճակի մեջ հայտնվելուց:
Եթե Իսրայելը փորձի միակողմանի գործողություններ ձեռնարկել, կկանգնի պատմական հակամարտության վտանգի առաջ:
Ուստի, Իսրայելի քաղաքականությունը մշակողների ամենամեծ մտավախությունն այն է, որ Պարսից ծոցում նման գործողությունների իրականացումը կարող է հանգեցնել իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալուն: Իսկ նման իրադարձությունների շատ քիչ իշխանություններ են պատրաստ»: