Օկուպացված տարածքներում ճգնաժամը և Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են
Չորրորդ անընդմեջ շաբաթն օկուպացված տարածքների հազարավոր ավանաբնակներ, Պաղեստինի տարբեր քաղաքներում, բողոքի ցույցեր են անկացրել՝ ռեժիմի նոր կաբինետի դեմ:
Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերը վերսկսվեցին և տարբեր կուսակցությունների միջև տարաձայնությունները սրվեցին կաբինետի կողմից «դատական համակարգի բարեփոխման» ծրագիրը ներկայացնելուց հետո:
Տարիներ շարունակ կաշառակերության, կոռուպցիայի ու դավաճանության մեղադրանքներով մի քանի դատական գործերով անցնող Նեթանյահուն փորձում է Արդարադատության նախարարի աջակցությամբ և «դատական համակարգի բարեփոխումների» ծրագրով կարճել իր դեմ հարուցված դատական գործերը:
Եբրայալեզու լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ՝ բողոքի ցույցերը տեղի են ունեցել Թել Ավիվ և Հայֆա քաղաքներում:
Ցույցերին մասնակցած հարյուր հազարավոր սիոնիստներ բողոքել են ռեժիմի կաբինետի ծայրահեղ գործողությունների դեմ և հայտարարել, որ շարունակելու են բողոքի ցույցերը, մինչև «Լիքուդ» կուսակցության և այդ կուսակցության դաշնակիցների տապալումը։