Ներկայիս սահմանադրությունը Թուրքիայի զարգացման հիմնական խոչընդոտն է. վարչապետ
Թուրքիայի ներկա սահմանադրությունը երկրի զարգացման հիմնական խոչընդոտն է: Ինչպես հաղրոդում է “Անադոլու” լրատվական գործակալությունը, այս մասին ասել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Վարչապետը ընդգծել է, որ վերջին 14 տարիների ընթացքում կառավարությունը երկրի զարգացման համար շատ բարեփոխումներ է կատարել, սակայն ներկա սահմանադրությունը չի համապատասխանում ներկայիս Թուրքիայի և ժողովրդի պահանջներին: “Կառավարության հիմնական նպատակը նոր սահմանադրություն ընդունելն է, որը կհամապատասխանի ժողովրդի և երկրի շահերին”,- ասել է Դավութօղլուն: Ավելի վաղ Թուրքիայի վարչակազմի աղբյուրն ասել էր, որ նոր սահմանադրությունը կարևոր է երկրի համար: Նա նշել էր, որ առաջին հերթին անհրաժեշտ է, որ նոր սահմանադրության համար քվեարկի խորհրդարանը. “Եթե խորհրդարանը չկարողանա նոր սահմանադրություն ընդունել քվեարկության ճանապարհով, ապա համաժողովրդական հանրաքվե կանցկացվի”,- ասել է գործակալության զրուցակիցը:
ankakh.com
31/1/2016