Բեյրութում ցուցարարները հարձակվել են բանկերի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i193588-Բեյրութում_ցուցարարները_հարձակվել_են_բանկերի_վրա
Ավանդները բանկերից դուրս բերելու արգելքի դեմ բողոքող լիբանանցի ցուցարարները հարձակվել են մի շարք բանկերի մասնաճյուղերի վրա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 17, 2023 11:06 Asia/Tehran
  • Բեյրութում ցուցարարները հարձակվել են բանկերի վրա

Ավանդները բանկերից դուրս բերելու արգելքի դեմ բողոքող լիբանանցի ցուցարարները հարձակվել են մի շարք բանկերի մասնաճյուղերի վրա:

Տանսյակ ցուցարարներ կոտրել են բանկերի ապակիներն ու փողոցներում այրել անվադողեր:

Այնուհետև ցուցարարները շարժվել են Լիբանանի բանկերի ասոցիացիայի ղեկավար Սալիմ Սաֆիրի տան ուղղությամբ, որտեղ նույնպես հրկիզել են  անվադողեր ու փայտ և տան պատին գրել «գող»:

Վերջին շբաթների ընթացքում, սև շուկայում Լիբանանի ազգային արժույթն արժեզրկվել է, ինչին հետևել են վառելիքի ու սննդամթերքի թանկացումները:

Անցած տարվա մայիս ամսից, երբ կառավարության ձևավորման պատասխանատվությունը ստանձնեց Նաջիբ Միղաթին, Լիբանանում դեռևս չի ձևավորվել նոր կառավարություն:

Անցած հոկտեմբերից սկսած, երբ ավարտվեց Միշել Աունի նախագահությունը, Լիբանանի խորհրդարանը 11 անգամ փորձել է նախագահ ընտրել, սակայն ձախողվել է՝ քաղաքական խիստ հակասությունների պատճառով։