Բեյրութում ցուցարարները հարձակվել են բանկերի վրա
Ավանդները բանկերից դուրս բերելու արգելքի դեմ բողոքող լիբանանցի ցուցարարները հարձակվել են մի շարք բանկերի մասնաճյուղերի վրա:
Տանսյակ ցուցարարներ կոտրել են բանկերի ապակիներն ու փողոցներում այրել անվադողեր:
Այնուհետև ցուցարարները շարժվել են Լիբանանի բանկերի ասոցիացիայի ղեկավար Սալիմ Սաֆիրի տան ուղղությամբ, որտեղ նույնպես հրկիզել են անվադողեր ու փայտ և տան պատին գրել «գող»:
Վերջին շբաթների ընթացքում, սև շուկայում Լիբանանի ազգային արժույթն արժեզրկվել է, ինչին հետևել են վառելիքի ու սննդամթերքի թանկացումները:
Անցած տարվա մայիս ամսից, երբ կառավարության ձևավորման պատասխանատվությունը ստանձնեց Նաջիբ Միղաթին, Լիբանանում դեռևս չի ձևավորվել նոր կառավարություն:
Անցած հոկտեմբերից սկսած, երբ ավարտվեց Միշել Աունի նախագահությունը, Լիբանանի խորհրդարանը 11 անգամ փորձել է նախագահ ընտրել, սակայն ձախողվել է՝ քաղաքական խիստ հակասությունների պատճառով։