Թուրքիայի գործողությունները՝ Սիրիայում երաշտի պատճառ են դարձել
Եփրատ գետից Սիրիա ներթափանցող ջրի քանակի նվազեցման ուղղությամբ Թուրքիայի կառավարության գործողությունները սրել են երաշտը այս երկրի հյուսիսում և արևելքում։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Եփրատ գետից Սիրիա ներթափանցող ջրի քանակի նվազեցմանն ուղղված Թուրքիայի գործողությունները հանգեցրել են ջրի սակավության ճգնաժամի այս երկրի հյուսիսում և արևելքում։
Հաղորդման համաձայն, Եփրատ գետից Սիրիա մուտք գործող ջրի քանակի նվազումից և «Թաշրին» ամբարտակի գործունեության դադարեցումից հետո նախազգուշացում է արվել հյուսիսային և արևելյան շրջաններում միլիոնավոր սիրիացիներին սպառնացող լուրջ վտանգների մասին։
Տնտեսական փորձագետներն ընդգծել են, որ Եփրատ գետի ջրի քանակը նվազեցնելու Թուրքիայի գործողությունները խնդիրներ կառաջացնեն մոտ ութ միլիոն սիրիացիների՝ իրենց ապրուստն ապահովելու գործում։