Քուրդ աբստամբները Սիրիայում 12 գյուղ են ազատագրել
Մայիս 31, 2016 07:58 Asia/Tehran
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական աբստամբական շարժումը շարունակում է հարձակումը Ռաքքայի շրջանում գտնվող սիրիական Էս-Սաուրա քաղաքի ուղղությամբ: Մեկ օրվա ընթացքում նրանք ազատագրել են 12 գյուղ: Այս մասին «Ռիա նվոստիի» փոխանցմամբ հայտարարել են քուրդ ապստամբները:
«Մեր ուժերը շարունակում են հարձակումը դեպի Տաբակա, «Իսլամական պետությունից» ազատագրվել է ավելի քան 12 գյուղ: Մեծ քանակությամբ գրոհայիններ են ոչնչացվել, մեզ մոտ կա 15 մարմին»,- հայտարարել է Քրդական ինքնապաշտպանության ազգային ջոկատը (YPG)-ն, որը հարում է «Սիրիական դոմոկրատական ուժերին»:
Նշվում է, որ աբստամբները բռնագրավել են ՁՀՆ-7 տեսակի 2 նռնականետ և 12 Կալաշնիկովի ինքնաձիգ:
panorama.am/
31/5/2016
Պիտակ