Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը կոչ է արել զինել պաղեստինցիներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i196176-Պաղեստինյան_Իսլամական_ջիհադ_շարժումը_կոչ_է_արել_զինել_պաղեստինցիներին
Ի պատասխան ավանաբնակներին զինելու անհրաժեշտության մասին Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իտման Բեն Գաուերի հայտարարության, Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը ներկայացրել է պաղեստինցիներին զինելու ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2023 04:37 Asia/Tehran
  • Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը կոչ է արել զինել պաղեստինցիներին

Ի պատասխան ավանաբնակներին զինելու անհրաժեշտության մասին Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իտման Բեն Գաուերի հայտարարության, Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը ներկայացրել է պաղեստինցիներին զինելու ծրագիրը:

Բենիամին Նեթանյահուի կաբինետի ամենածայրահեղական անդամ Գաուերը վերջերս ներկայացրել է ծրագիր, որը հաստատվելու դեպքում, տասնյակ հազարավար ավանաբնակների զինվելու թույլտվության կտրվի: 
«Պաղեստին Ալյոմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը, ներկայացնելով Գաուերի առաջարկը հաստատող  անվտանգության և հետախուզական կառույցների զեկույցները, հայտարարել է, որ Արևմտյան ափի  ավանաբնակների զինումը գործնականում սկսվել է և ներառում է նրանց բոլորին անհատական և ավտոմատ զենքերով և մեծ քանակությամբ զինամթերքով զինելը և համապատասխան ուսումանսկան ծրագրերին մասնակցությունը: 
Շարժումը հայտարարել է. «Բեն Գաուերի հետ կապված ավանաբնակներին և ավազակախմբերին զինելու միակ պատասխանը կլինի պաղեստինցիներին զինելը»:  
Վերջին շրջանում օկուպացված տարածքներում, հատկապես՝ Հորդանան գետի Արևմտյան ափին, իրավիճակը լարված է, քանի որ պաղեստինցիներն ամեն կերպ պատասխանում են սիոնիստների անթիվ հանցագործություններին: