Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը կոչ է արել զինել պաղեստինցիներին
Ի պատասխան ավանաբնակներին զինելու անհրաժեշտության մասին Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իտման Բեն Գաուերի հայտարարության, Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը ներկայացրել է պաղեստինցիներին զինելու ծրագիրը:
Բենիամին Նեթանյահուի կաբինետի ամենածայրահեղական անդամ Գաուերը վերջերս ներկայացրել է ծրագիր, որը հաստատվելու դեպքում, տասնյակ հազարավար ավանաբնակների զինվելու թույլտվության կտրվի:
«Պաղեստին Ալյոմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումը, ներկայացնելով Գաուերի առաջարկը հաստատող անվտանգության և հետախուզական կառույցների զեկույցները, հայտարարել է, որ Արևմտյան ափի ավանաբնակների զինումը գործնականում սկսվել է և ներառում է նրանց բոլորին անհատական և ավտոմատ զենքերով և մեծ քանակությամբ զինամթերքով զինելը և համապատասխան ուսումանսկան ծրագրերին մասնակցությունը:
Շարժումը հայտարարել է. «Բեն Գաուերի հետ կապված ավանաբնակներին և ավազակախմբերին զինելու միակ պատասխանը կլինի պաղեստինցիներին զինելը»:
Վերջին շրջանում օկուպացված տարածքներում, հատկապես՝ Հորդանան գետի Արևմտյան ափին, իրավիճակը լարված է, քանի որ պաղեստինցիներն ամեն կերպ պատասխանում են սիոնիստների անթիվ հանցագործություններին: