Իսրայելը կրկին հարձակվել է Սիրիայի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i196454-Իսրայելը_կրկին_հարձակվել_է_Սիրիայի_վրա
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Սիրիայի բանակի ՀՕՊ ստորաբաժանումը Հոմսում դիմակայել է հրթիռային հարձակմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2023 07:10 Asia/Tehran
  •  Իսրայելը կրկին հարձակվել է  Սիրիայի վրա

Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Սիրիայի բանակի ՀՕՊ ստորաբաժանումը Հոմսում դիմակայել է հրթիռային հարձակմանը:

ԻՌՆԱ-ն, հղում անելով ՍԱՆԱ լրատվական գործակալությանը, հայտնում է, որ բանակի ՀՕՊ  ստորաբաժանումը Հոմսի երկնքում խոցել է իսրայելական հրթիռները: 

ՍԱՆԱ-ն, հղում անելով ռազմական աղբյուրին, հայտնել է, որ կիրակի  վաղ առավոտյան, Իսրայելը Բեյրութի հյուսիս-արևելքից օդային հարձակում է իրականացրել Հոմս քաղաքի և  արվարձանների վրա, սակայն բանակի ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է թշնամու հրթիռները:

Ռազմական աղբյուրը հայտնել է, որ  հարձակման հետևանքով զոհվել ու վիրավորվել է հինգ զինվոր:

Վերջին չորս օրերի ընթացքում սա Իսրայելի երրորդ հարձակումն է  Սիրիայի վրա: Ավելի վաղ, ռեժիմը հարձակումներ էր իրականացրել Դամասկոսի ու Հալեպի վրա:

Սիրիայի կառավարությունը նամակներ է ուղարկել ՄԱԿ-ին և   Անվտանգության խորհրդին՝ դատապարտելով այդ հարձակումները և խնդրելով քայլեր ձեռնարկել՝ դրանք դադարեցնելու ուղղությամբ: