Իսրայելը կրկին հարձակվել է Սիրիայի վրա
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Սիրիայի բանակի ՀՕՊ ստորաբաժանումը Հոմսում դիմակայել է հրթիռային հարձակմանը:
ԻՌՆԱ-ն, հղում անելով ՍԱՆԱ լրատվական գործակալությանը, հայտնում է, որ բանակի ՀՕՊ ստորաբաժանումը Հոմսի երկնքում խոցել է իսրայելական հրթիռները:
ՍԱՆԱ-ն, հղում անելով ռազմական աղբյուրին, հայտնել է, որ կիրակի վաղ առավոտյան, Իսրայելը Բեյրութի հյուսիս-արևելքից օդային հարձակում է իրականացրել Հոմս քաղաքի և արվարձանների վրա, սակայն բանակի ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է թշնամու հրթիռները:
Ռազմական աղբյուրը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել ու վիրավորվել է հինգ զինվոր:
Վերջին չորս օրերի ընթացքում սա Իսրայելի երրորդ հարձակումն է Սիրիայի վրա: Ավելի վաղ, ռեժիմը հարձակումներ էր իրականացրել Դամասկոսի ու Հալեպի վրա:
Սիրիայի կառավարությունը նամակներ է ուղարկել ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին՝ դատապարտելով այդ հարձակումները և խնդրելով քայլեր ձեռնարկել՝ դրանք դադարեցնելու ուղղությամբ: